Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարչապետի հրաժեշտը Արփինե Հովհաննիսյանին

Վարչապետի հրաժեշտը Արփինե Հովհաննիսյանին
11.05.2017 | 17:08

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ գործադիրում արդյունավետ աշխատանքի համար, և մաղթեց հաջողություններ Ազգային ժողովում։ «ՈՒզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել տիկին Հովհաննիսյանին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, ցանկանալ իրեն ամենայն բարիք և այդ արդյունավետությունը, որն ինքը ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում»,- ասաց վարչապետը։

Արփինե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն հայտնեց վարչապետին։ «Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեզ և իմ գործընկերներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ասաց արդարադատության նախարարը։

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ